19 պոլիկլինիկայի տնօրենը շարունակում է սպառնալ. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (լուսանկար)

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացնում է, որ  19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ:

«Այս պահին թիվ 19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ։ Բուժ. աշխատողները պահանջում են կոռումպացված տնօրենի հրաժարականը, ում վրա, ի դեպ, օրեր առաջ հարուցվել է քրեական գործ»,-գրել է նա:

Meganews.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանը նշեց, որ  Սամվել Սարգսյանը շարունակում է սպառնալ աշխատակիցներին: Նրա խոսքով՝ աշխատակիցներն, իսկապես, լուրջ են տրամադրված և չնայած ստեղծված վախի մթնոլորտին , պատրաստ են մինչև վերջ գնալ իրենց պահանջով:

Фото Թեհմինա Վարդանյան.

Այս թեմայով
am