Նոր կուսակցություն ՀՀ-ում. Նոր գաղափարներ` նոր ուղի

Հոկտեմբերի 27-ին հանրապետությունում գրանցվեց նոր քաղաքական կուսակցություն՝ «ՀԱՅՈՑ ԱՄՐՈՑ» անվանումով։
Այս երիտասարդ քաղաքական ուժը, ըստ իր ղեկավարության, արմատապես կտարբերվի գործող կուսակցությունների ճնշող մեծամասնությունից։
Ըստ տեղեկությունների` նոր քաղաքական խաղացողի առաջնահերթությունը համաշխարհային սփյուռքի հետ հատուկ հարաբերությունների և համագործակցության ձևաչափերի ստեղծումն է` հանրապետության զարգացման տարբեր ասպեկտների վրա։
«ՀԱՅՈՑ ԱՄՐՈՑԸ» կուսակցությունը սռաջնային ներկայանում է` որպես Հայաստանում սփյուռքի տնտեսական, սոցիալական և մարդասիրական գործունեության տեղակայման սոցիալ-տնտեսական հարթակ։ Վերջինս դրական է վերաբերում այլ քաղաքական ուժերի և առաջնորդների հետ փոխգործակցությանն ու երկխոսությանը` զարգացնելու ամենաարդյունավետ ազգային ուղիներն ու ձևերը:
Կուսակցության հիմնադիր համագումարում միաձայն նախագահ ընտրվեց ծնունդով կապանցի Ամրամ Պետրոսյանը։
Պետրոսյանը ականավոր հասարակական և քաղաքական գործիչ է. 2010-2012 թվականներին գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը, նրա ղեկավարությամբ քաղաքական ուժը հասել է իր պատմության ամենաբարձր հաջողություններին՝ Գերագույն Ռադայի ընտրություններում զբաղեցնելով 9-րդ տեղը։ Վերջին հայտնի է նաև` որպես քաղաքագիտության և ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ։
Այժմ ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը և
Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ է։
Ամրամ Պետրոսյանի կենսագրականը`այստող
meganews.am