Բնակարանների վարձակալությունների շուկան պետք է ստվերից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

Մենք բնակարանների վարձակալության հետ կապված որոշակի օրենսդրական կարգավորումներ ենք նախատեսել, որով ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թափանցիկ, որպեսզի պետական բյուջեի հետ կապված հարաբերությունները ճիշտ կարգավորվեն: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախ այս իրադարձություններից, մենք խնդիր էինք դրել, որ բնակարանների վարձակալությունների շուկան պետք է ստվերից դուրս գա և բռնի տեղահանվածների հետ կապված այս իրավիճակը մեր վճռականությունը չի սասանել, ընդհակառակը՝ մենք հիմա ավելի վճռական ենք»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքների համար այս պահի դրությամբ  հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը: Նա՝ բնակարանը վարձակալություն տված քաղաքացիներին կոչ արեց գալ օրինական դաշտ:

 

Այս թեմայով
am