ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյան կատարել է խարդախություն և փողերի լվացում

Meganews-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրության մեջ հայտնի գործարար Վարշամ Ղարիբյանն օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, մասնավորպես․
2005 թվականին Վ.Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո, Վ․Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձևական առուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885.000 ԱՄՆ դոլար իրական արժողությամբ գույքը 163.542 ԱՄՆ դոլարով առուվաճառքի ձևական պայմանագրերով հաջորդաբար ձևակերպել է իր երկու տարբեր մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով գույքի հանցավոր ծագման նախապես մշակված ծրագիրը:

Բացի այդ, ամբողջ կյանքում աշխատելով միայն դատախազության համակարգում, կատարել է հարյուր հազարավոր դոլարների ծախսեր և կուտակել միլիոնավոր դոլարների գույքեր, որոնք ողջամտորեն չեն կարող հիմնավորվել նրա օրինական եկամուտներով, այսինքն՝ ունեն ապօրինի ծագում, դրվել են շրջանառության մեջ, որոնցով գեներացվել են նոր եկամուտներ և օգուտներ:

Արդյո՞ք այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ և օբյեկտիվ կգտնվի, ի վիճակի կլինի առնվազն նախաձեռնել քրեական վարույթ՝ ստուգելու նշված հանգամանքները, թե կրկին կգործարկվեն երկակի ստանդարտների մեխանիզմները։

Այս թեմայով
am