Գյումրու կոլորիտային դեմքերը

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, օրեր առաջ նշում էր իր տոնը:  Գյումրի ասելիս միանգամից հայտնի  ու տաղանդավոր մարդկանց անուններ, ծածանվող հաղթական դրոշներ է գալիս մտքներիս:

Գյումրեցուն հատուկ համ ու հոտը, տաղանդը սերունդից սերունդ է փոխանցվում:

Meganews.am -ի մեր թղթակիցը զրուցել է Գյումրու կոլորիտային դեմքերի հետ և  կարճ հարցման շնորհիվ բացահայտլ է  նրանց ոգևորությունն ու անհանգստությունը հարազատ քաղաքի նկատմամբ: Պատասխանելով  նույն հարցերին, գրեթե  բոլորը  չեն ցանկացել այլ վայրում ծնված լինել,պարծենկոտ լինելու փաստն էլ չեն հերքել:

  1. Մեկ բառով նկարագրեք Գյումրին:
  2. Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Գյումրին:
  3. Գյումրեցի լինելու առավելությունը:
  4. Ի՞նչն է պակասում Գյումրիին:
  5. Եթե ոչ Գյումրիում, ապա որտե՞ղ կցանկանայիք ծնված լինել:

 Վարդգես Ադամյան-Երաժշտագետ

  1. Գյուրին մեկ բռով հնարավոր չէ նկարագրել:Պատվախնդիր,վարպետների քաղաք է:
  2. Կուզենայի տեսնել 40 տարի առաջվա Գյումրին:
  3. Ապրում ես մի տեղ, որտեղ բոլորը ճանաչում են իրար: Ապրում ես այնպես, ինչպես մարդուն է հարիր.պատվախնդիր,նամուսով:
  4. Գյումրիին պակասում են աշխատատեղերը:
  5. Գյումրիին մոտ մի տեղ:

Անահիտ Սահակյան-Երգչուհի,«Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր:

  1. Գյումրին իձն համար առավոտ ու գիշեր է, օդ ու ջոր է. Իմ ծնողն է, ընկերը:
  2. Գյումրին, որը անցյալում ունեցել է հրաշալի կոլորիտ: Կուզենամ, որ Գյումրիում ոչ մի ավերված բան չտեսնեմ: Լուսավոր աչքերով հին  Գյումրին եմ ուզում տեսնել, որ արմատը տեղը լինի:
  3.  Ես սիրում եմ Հայաստան աշխարհը : Թող ինձ ներեն մյուս մարզերը, բայց ամեն ինչի սկիզբն ու վերջը պարուրված  է Գյումրու հողի մեջ: Մշակույթի, արվեստի, սպորի բոլոր ծաղկուն դեմքերը Գյումրիից են: Մի քիչ մեծ ենք խոսւմ, բայց սրտներիս համապատասխան է:
  4. Կուզեմ, որ գործող ղեկավարները մշակույթին նայեն ոչ թե թիմային կարգավիճակով, այլ հաշվի առնել ժողովրդի պահանջը: Մշակույթը քաղաքականցրել են: Նման բաները կուզեմ, որ վերանան
  5. Եթե նորից ծնվեի, կուզեի ծնվել նորից Գյումրիում. Ամաչելու, գլուխ կախելու ոչինչ չունեմ:

Գագիկ Վարդանյան-Երաժիշտ, մանկավարժ, բանաստեղծ, գրող:

  1. Մեկ բառով դժվար է ներկայացնել: Գյումրին իմ տունն է:Կենսագրություն ունեցող քաղաք է, պատմությոն է:
  2. Կուզենամ տեսել այն Գյումրին, որտեղ տնակներ (դոմիկ) չեն լինի;
  3. Ավանդապաշտ, աղ ու հացով ժողովուր ենք: Լեննականցին լեն սիրտ ունեցողն է:
  4. Մեծերի, մեծությունների համ ու հոտն է պակասել: Նրանց մի միասը կյանքից են հեռացել, մյուս մասն էլ՝ հայրենիքից:
  5. Պապական գյուղում. Ղուկասյանի շրջանի, Զույգաղբյուր գյուղում:

Ալիկ Գյունաշյան- ԵրգիչՀՀ վաաստակավոր արտիստ, քաղաքային, ժողովրդական և աշուղական երգերի կատարող

  1. Հոյակապ տեղ է, որտեղ հոյակապ մարդիկ են ապրում:
  2. Առաջվա Գյումրին եմ ուզում. Մարդկանց դեմքին ժպիտեմ ուզում տեսնել:
  3. Հայ լինելը պատիվ է, գյումրեցի լինելը՝ տիտղոս:
  4. Աշխատատեղերը, քաղաքի լուսավորությունը:
  5. Էլի Գյումրիում:

Սամվել Գասպարյան- Բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր գործիչ

  1. Գյումրին աշխարհի կենտրոնն է
  2. Մարդաշատ,բարեկարգ, աշխատատեղերով: Կուզեմ տեսնել Գյումրեցիների ժպիտը, հումորը:
  3. Հայի որակի տեսակ է:
  4.  Գյումրիին պակասում է այն ջերմությունը, որը պակասում է ողջ հայությանը:
  5. Նորից  Գյումրիում:

Արա Նախշքարյան-  Գրող, լրագրող,նկարիչ

  1. Գյումրին աշխարհի կենտրոնն է:
  2. Բարեկարգ ու հրապուրիչ:
  3. Ինչպես ասում էր Պոլոզ Մուկոչը՝ Գյումրեցին  հայն է՝ որակի նշանով:
  4. Աշխատատեղ, գեղեցիկ ու հարմարավետ բնակարաններ, մշակութային օջախներ և այլն:
  5. Հավատացեք, աշխարհի մի քանի երկրներում եմ եղել շրջագայությունների, որոշներում էլ ապրե եմ որոշ ժամանակով: Բայց, երբ ոտքս դրել եմ հայրենիք, ու առավելապես Գյումրի, միշտ ասել եմ . Գյումրուց ավելի լավ տեղ չկա: Եթե պիտի ապրես, ուրեմն միայն պիտի Գյումրիում ապրես: Այս հողը բարիք է տալիս, այստեղ չարիքը ծնկում է ՝ներողությունը շուրթին:

Նազիկ Ավդալյան-ծանրամարտուհի:    

1.Ցավոք, մի քիչ տխուր, բայց հարազատ:       

2.Այնպիսին, ինչպիսին մինչ երկրաշարժն էր:    

3.Գյումրեցի լինելն ինքն իրենով առավելություն է:

 4.Հիմա դեռ շատ բան է պակասում իմ պատկերացրած, երազած քաղաքը լինելու համար:Կուզենայի Գյումրին ավելի կենդանի աշխույժ տեսնել:    

 5. Ոչ մի տեղ: Ես սիրում եմ Գյումրին: Քաղաքներ ու երկրներ կան, որ ինձ շատ են դուր գալիս: Կուզենայի այնտեղ որոշ ժամանակով ապրել, բայց գյումրեցու կարգավիճակով:

Արսեն Ջուլֆալակյան- Մարզիկ (ըմբիշ), միջազգայնագետ

  1.Հակասական:    

 2.Չնայած ինքս չեմ տեսել նորմալ, բայց ծնողներիս պատմածով կուզենայի տեսնել 80-ականների Գյումրին այսօր որպես իրականութուն, այդ թվում՝ մարդկանց մտածելակերպը վերականգնված..  

3.Ամեն տեղ Գյումրեցիների կողմից յուրահատուկ մոտեցումը, չնայած միշտ ուզել եմ, որ առանց այն էլ փոքր Հայաստանն ավելի  չփոքրացնենք քաղաքներով:    

4.Աշխատատեղ: Մինչև ժողովրդի սոցիալական  վիճակը չփոխվի, նախկին Գյումրին իր գյումրեցիներով չի լինի:  

5. Միշտ էլ շատ հպարտ եմ, որ ծնունդով Գյումրեցի եմ , բայց երբեմն, երբ Ձեր ասած հարցի շուրջ  մտածում եմ, հետաքրքիր է լինում, ով կդառնայի, եթե ինչ-որ մի Կարիբյան  կամ Օկիանայի կղզիներից մեկում ծնվեի:

Կարեն Բագրատյան-Երգահանգուսան :

1.Հրաշք վայր, որտեղ կարող ես ապրել  ու չհոգնել:

2.Երկրաշարժից հետո Գյումրիում առ այսօրքանդված շենքեր կան, կուզեմ, որ  այդ փլատակները չտեսնեմ,Գյումրիս շեն տեսնեմ, ժողովդիս ուրախ տեսնեմՈր բոլոր արտագաղթածները վերադառնան:

3.Գյումրեցի լինել  արդեն առավելություն է: Ո՞րտեղից սկսեմ: Էն, որ ասում են վարպետների քաղաք, անիմաստ չեն ասում:

4: Գյումրին սոցիալական վատ պայմաննրում  է: Եթե աշխատանք լինի, ոչ մի բանի պակաս չենք ունենա:

5.Այնպիսի մի տեղ, որտեղ մարդիկ գյումրեցիներից հումորով կլինեն:

Լեոնորա՝Արևիկ Թանաշյան- Օպերային երգչուհի

1.Դարբնոց: Իմ քաղաքը այո դարբնոց է ,որտեղ ամեն օր ,ամեն ժամ ծնվում և կերտվում են նորանոր հրաշամանուկներ՝օժտված յուրահատուկ տաղանդներով: Գյումրին աշխարհին հայտնի է որպես արհեստի ու արվեստի քաղաք:Նունիսկ խոնարհվելով արհավիրքին նա վեր հառնեց մոխիրներից աշխարհին ապացուցելով ,թե  ինչքան մեծ է գյումրեցու հավատքն ու ուժը:

2.Ավելի բարեկարգ ու գեղեցիկ:Բայց նաև աշխատավայրերով հարուստ ,որովհետև գյումրեցուն պարապ չի սազում:Երազանքս է, որ քաղաքս ունենա շատ բեմեր ու դահլիճներ,որպեսզի մեր երիտասարդ երաժիշտները միայն Երևանում բեմ չփնտրն:Կուզեի ,որ քաղաքս արթնանա արհեստանոցների ու դարբնոցների ձայներից: Շատ բան կուզեմ, բայց երևի ամեն բան իր ժամանակն ունի:

3.Արդեն գյումրեցի լինելը առավելություն է: Օրհնված քաղաքի զավակ ,շնորհված բոլոր առավելություններով:Իմ քաղաքը ծնում է միյայն հերոսներ , չեմպիոններ,մեծանուն երաժիշտներ և բանաստեղծեր: Գյումրիում ծնվելն արդեն պատիվ է:

4.Գյումրուն պակասում է միայն աշխատատեղ և ուշադրությունն այնպիսի մարդկանց,ովքեր կոգնեն քացաքը զարգացնել:

5.Եթե ինձ հնարավորություն տային նորից ծնվելուես կուզեի ծնվել Գյումիրում՝ իմ սրտի քաղաքում ,քանի որ ես իմ քաղաքը թեկուզ վիրավոր ու կիսավեր, չեմ փոխի ուրիշ ոչ մի քաղաքի հետ:

Արսեն Վարդանյան ՝Շիրակի Բազե- Իրավագետ:

1. Հզոր:

2. Նույն հզորից մի քիչ ավելի շատ ժիր ու աշխույժ, նախաձեռնող, մյուսներին չնմանվող ու իրա կերպարը պահող: Այն,որ կամք թելադրող կլինի, բայց ոչ թե գոռոզությունից, այլ կատարելության նշան կամք թելադրող: Ես մարդկային ուժի մեծ պոտենցիալ  եմ զգում այս  քաղաքի մեջ, որին ճնշել, թաքցնել չի հաջողվի: Մի որոշ ժամանակ անց հպարտությամբ կարձանագրենք արդեն այսօր քայլեր անող երիտասարդների կատարած աշխատանքներին, ինչո՞ւ չէ, նաև արժանի սերնդափոխության մասին ևս կարող ենք խոսել:

3. Գյումրեցի լինելը և՛ առավելություն է, և՛ պարտականություն: Առավելություն է մյուս բոլորի մոտ, իսկ պարտականություն՝հենց քաղաքի ներսում: Այդ առավելությունն էլ հո մե՞նք չենք հորինել,մյուս քաղաքներն են մեզ այդպես ասել: Գյումրին մշակութային առանձնահատկությունների, պատմական արժեքների, կենցաղի, նիստ ու կացի գեղեցիկ ավանդույթներ պահող քաղաք է: Անտաղանդ մարդ չես գտնի: Նույնիսկ ծույլ մարդը Գյումրիում տաղանդավոր է: Որովհետև  այսքան աշխատավոր մարդկանց մեջ, լոդր  լինելու  համար արդեն իսկ գերմարդկային ուժ է պետք:

4. Աշխատանքային միջավայրի պակաս կա: Բայց եթե բնավորություն ունեցող քաղաք է, գաղափարները սողուն չեն սարքի:

5. Ցանկացած տեղ, բայց հայ կուզեի ծնված լինել:

Էդուարդա Բաղդասարյան- « Միսս Արմենիա 2017»-ում արժանացել է « Միսս Համակրանք»-ի :

1.Ջերմություն:

2.Բարելավված:

3.Միայն հումորը:

4.Վառ գույներով կյանքը:

5Արտասահմանում:

Նյութը պատրաստեց Կարինե Գևորգյանը:


 

Այս թեմայով
am