Կիևն անհանգստանում է, որ ԱՄՆ-ն կդրդի Մոսկվայի հետ գնալ գործարքի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականը հայտարարել է՝ Կիևն անհանգստանում է, որ ԱՄՆ նախագահի գրասենյակի նeրկայացուցիչները կմանիպուլացնեն Ուկրաինային տրվելիք ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Զելենսկու գրասենյակում անհանգստանում են, որ Սպիտակ տունը կստիպի Կիևին Մոսկվայի հետ գնալ գործարքի։
«Ես կարծում եմ, որ և՛ Կապիտոլիումում, և՛ Բայդենի գրասենյակում կսահմանափակեն Կիևին տրվող ռազմական օգնությունը, որպեսզի Կևին դրդեն Մոսկվայի հետ գործարքի»-նշել է նա։