ՊՎԾ- ն իր ակտիվ գործունեությունն իրականացնելու է՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնում է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր պետական վերահսկողական ծառայությունում իմ նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Նախապես հայտնեմ, որ շահագրգիռ ոչ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն էին մասնակցում հանդիպմանը` տարածքի փոքր լինելու պատճառով, որի համար հայցում եմ չմասնակցած կազմակերպությունների ներողամտությունը և վստահեցնում, որ հետագայում հաճախակի կլինեն նմանատիպ հանդիպումներ, բայց այս անգամ ՀԿ-ները, նախաձեռնություններն ու փորձագետները կհրավիրվեն ըստ ոլորտների։

Տեղեկացնեմ, որ ծառայությունն այսուհետ իր ակտիվ գործունեությունն իրականացնելու է՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ականջալուր է լինելու նրանց կողմից բարձրաձայնված փաստերին, դիտարկելու է ամենատարբեր առաջարկություները և ցուցաբերելու է թափանցիկ գործելաոճ։

Ցանկանում եմ ընդգծել, որ այսպիսի մոտեցումը նոր մշակույթ է, և ես պատասխանատվորեն այն իրականացնելու եմ իմ ծառայության ողջ ընթացքում։

Գործընկեր կազմակերպությունները նույնպես պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և աջակցել ծառայության կողմից հայտարարված՝ կոռուպցիայի կազմաքանդման, օրինականության հաստատման, կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացին։

Շնորհակալ եմ համագործակցության համար»:

Այս թեմայով
am