Չինաստանում դիակիզարանները լցված են կորոնավիրուսի պատճառով

Չինաստանում դիակիզարանները լցված են՝ կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։  

 

Հունվարին մահացածների թիվը կարող է հասնել 9,000-ից մինչև 25,000, ընդ որում Չինաստանը դադարել է հրապարակել ամենօրյա կորոնավիրուսային տվյալները դեկտեմբերին:

 

Ըստ Պեկինի և Շանհայի դիակիզարանների աշխատողների՝ մահացածների մարմիններն այրվում են ամեն օր շուրջօրյա, իսկ այրման մոտակա անվճար վայրը կարելի է պատվիրել միայն հունվարի կեսերին։  Լոնգհուա դիակիզարաններից մեկում ասել են, որ իրենք օրական ընդունում են ավելի քան 500 դի:

Այս թեմայով
am