Պաշտպանի իրավական չափանիշները պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները: Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոլորտի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում:

Իրավական վերլուծությունը՝ այստեղ:

 Պաշտպանի իրավական չափանիշները պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերությունների վերաբերյալ

 

Այս թեմայով
am