Այսօր հանդիպում ունեցա Վիտալի Բալասանյանի հետ, արձանագրեցինք, որ մենք մեծ դեր կարող ենք ունենալ մեր անվտանգության ապահովման հարցում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր հանդիպում ունեցա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին գրառում է արել գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:

Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,–գրել է Ռուբեն Վարդանյանը։

Այս թեմայով
am