Թարմացում` «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածների մասին

«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

 

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

 

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ևս անդրադարձել է տուժածներին` գրելով, որ փլուզման պատճառով 3 տուժածները  հոսպիտալացվեցին Էրեբունի ԲԿ։ Նա նշել է, որ ներկա պահին տուժածները հետազոտվում են, նախնական տվյալներով առողջական վիճակները գնահատվել է բավարար։

Այս թեմայով
am