Երևանում ուժգին քամու հետևանքները. մոտ 50 հաստաբուն ծառ է տապալվել

Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

 

Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր։
 

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։

 

 

 

 

Այս թեմայով
am