Ֆեդերեր. Առանց կնոջս աջակցության ամեն ինչ այլ կլիներ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է ընտանեկան կյանքի մասին` խոսելով երեխաների դաստիարակության ու իր կյանքում կնոջ կարևոր դերի մասին.

«Աղջիկներս այն տարիքում, որ ցանկանում եմ ղեկավարել տղաներին: Իսկ տղաներս արդեն կարող են պաշտպանել իրենք իրենց: Հաճախ ես և կինս հանդես ենք գալիս դատավորի դերում:

Շնորհակալություն կնոջս: Երբ ինչ-որ հարցում դժվարանում եմ լուծում գտնել, ապա լսում եմ նրա խորհուրդները: Նա ինձ միշտ ասում է այն, ինչ մտածում է: Առանց նրա աջակցության, իմ կյանքում ամեն ինչ այլ կլիներ»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է «Tennis World USA»-ը:

Այս թեմայով
am