«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ». Դավիթ Բաբայան

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:

 

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա շեշտել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով էքզիստենցիալ և ցեղասպանական սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը: Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին և Արցախի բոլոր աջակիցներին: 

 

«Մենք պայքարում ենք ոչ միայն մեր ապագայի, այլ նաև անցյալի, ներկայի և ամբողջ մարդկության համար»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 

Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Այս թեմայով
am