Հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բուժօգնությունն արագ իրականացնելու ուղղությամբ․ Ավանեսյանն այցելել է Սյունիք (լուսանկարներ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ եղել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում և Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար։

Քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։

Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։

Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը», - գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ։

May be an image of 3 people, people standing, hospital and indoor

May be an image of 1 person, hospital and indoor

May be an image of 4 people, people standing, military uniform and outdoors

May be an image of 4 people, people standing and indoor

May be an image of 14 people, people standing and indoor

Այս թեմայով
am