Հայկ Մարությանն իրավապահների ուշադրության կենտրոնում է

Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նշվում էր, թե Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն: 

 

Meganews.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը․ «Մեզ մոտ վարույթը կարճվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»։ Կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին։ 

Այս թեմայով
am