Վահրամ Բաղդասարյանի խնամու սուպերմարկետում հաճախորդներին կտրոն չեն տալիս

«Տիտան»  սուպերմարկետի վրա, կարծես թեհեղափոխությունն ու իշխանափոխությունը ոչ մի կերպ չեն ազդել: Խանութը  շարունակում է գործել իր ներքին կարգ ու կանոնով՝ անօրինական գործողություններով:

Բանն այն է, որ  սուպերմարկետում ՀԴՄ և ներքին շրջանառության կտրոնի փոխարեն գնորդներին  միայն իրենց առևտրի ներքին շրջանառության կտրոնն են տալիս:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնը» հայտարարությունից հետո սուպերմարկետն առանձնապես անհանգստացած չէ, և  անտեսում է հաճախորդին ՀԴՄ կտրոն տալու պարտականությունը:

Թե ինչ հույսով  է «Տիտան»-ը  շարունակում ապրել  «Նախկին Հայաստանում»  հայտնի չէ, սակայն ենթադրելի է, որ հույսը փողն ու  խնամի-բարեկամ  կապերն են:

Նշենք, որ «Տիտան» սուպերմարկետի սեփականատերը ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի խնամին է (տղայի աները):

Վահրամ Բաղդասարյանը հազիվ թե կարողանա հասունացող սկանդալից հեռու պահել իր խնամուն, քանզի որ «Նոր Հայաստանում»  նրա թուրը աջ ու ձախ չի կտրում:

Այս թեմայով
am