Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։

Երևանում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։

Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ Միքայել Ավանեսյան, Դավիթ Պողոսյան, Հովհաննես Սողոյան:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-29-ն «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է:

2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի B, C և D գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը կանցկացվեն համապատասխանաբար Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման 4 շրջանների հաղթող թիմերը հուլիսի 1-3-ը իսպանական Վալենսիա քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Այս թեմայով
am