Ընտրություններին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան միայն ID քարտ ունեցողները․ վարչապետ

Ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով և դա պետք է լինի նույնականացման քարտը։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ դա կբացառի կրկնաքվեարկության հնարավորությունը։

«Թվային բարեփոխումների կարևոր փուլում ենք և քաղաքական առումով պետք է չմոռանալ այն, որ խնդիր ունենք։ Նույնականացման քարտերի ստացումը կլուծի նաև ընտրացուցակների հարցը, քանի որ նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք անձամբ կներկայանան անձնագրային բաժիններ»,-նշեց վարչապետը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում նման բան առայժմ նախատեսված չէ։

Այս թեմայով
am