Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով«ՀայաստանիՀանրապետությանքննչականկոմիտեիմասին»օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»:

Այս թեմայով
am