Նախագահը` գնաճի, դոլարի կուրսի անկման մասին

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի Հայաստանում տնտեսական վիճակին, գնաճին, դոլարի կուրսի անկմանն ու այլ հարցերի։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

 

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ հիմա տնտեսության մեջ հետաքրքիր շարժեր կան, կան տպավորիչ թվեր, բայց մյուս կողմի աղքատությունը խնդրահարույց է: Լրագրողը հարցադրում հնչեցրեց` տեղյակ եք, թե  կուրսերի հետ ինչ է կատարվում... ինչպե՞ս կմեկնաբանեք: Գնաճը շատ մեծ է:

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանեց.

 

«Վերջից սկսենք, որովհետև մեզ բոլորիս անհանգստացնողը գնաճն է, որն իսկապես մեր կենսամակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում: Ես չեմ կարող տնտեսագիտությունից հրաժարվել և դա իմ ամենօրյա հետաքրքրությունների շրջանակում է և մասնագիտական առումով և ինքս անձամբ նաև կառավարության կամ կենտրոնական բանկի հետ իմ շփումներում: Ինֆլյացիայի բացատրությունը պայմանավորված է արտաքին ազդակների հետ, և այդ ինֆլյացիան նոր չէր, դա դեռևս անցյալ տարի այս ժամանակներից սկսեց, դա պայմանավորված էր հիմնականում քովիդով: Դա համաշխարհային խնդիր է դարձել: Արդարացման համար չէ, պարզապես օբյեկտիվ գնահատականներ են: Այն քաղաքականությունը, որը վարում է կենտրոնական բանկը, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել, այդ գործիքակազմը, ցավոք սրտի ոչ միայն մեր կենտրոնական բանկի այլ նաև համաշխարհային մասշտաբով և բոլոր երկրների կենտրոնական բանկերի կողմից այլևս չի աշխատում: Այդ գործիքակազմը հիմնականում կայանում էր դրամավարկային քաղաքականությամբ ազդեցություն ունենալ, կուրսը իջեցնել, բարձրացնել, փողի բազան կամ մասսան մեծացնել կամ պակասեցնել: Դրանք ուղղակի չեն աշխատում, որովհետև քովիդը լրջագույն փոփոխություն մտցրեց մեր կյանքում համաշխարհային մակարդակով, լոգիստիկ այդ բոլոր կապերը կտրվեցին: Տեսեք ԱՄՆ մոտ 5 տրիլիոն ուղղակի գումար է բաժանել քաղաքացիներին, ԵՄ-ն մոտ 3 տրիլիոն եվրո է բաժանել քաղաքացիներին, իսկ դրանք այսպես թե այնպես պետք է ազդեին ինֆլյացիայի, գների վրա: Սա դասական տնտեսագիտություն է: Այս հանգամանքները հաշվի չառնելը և այս հանգամանքներն ուղղակի չտեսնելը, բերեց նրան, որ նույն ԱՄՆ-ում, նույն ԵՄ-ում աննախադեպ գների աճ է նկատվում:

Երեկ չէ առաջին օրն իմ ընկերների հետ խոսում էի, ովքեր տրանսպորտային փոխադրումներով են զբաղված, նրանք նշում էին, որ եվրոպական տրանսպորտայի փոխադրումները 4 անգամ են թանկացել, ամերիկյանը 5-6 անգամ է թանկացել: Այս ամենը չէր կարող չազդել ինֆլյացիայի վրա: Ուղղակի պետք է փորձել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և համաշխարհային բանկը...»,- պատասխանեց նախագահը:

 

Լրագրողի հարցին` պարոն Խաչատուրյան, Դուք ասացիք դասական տնտեսագիտություն, մեզ մոտ կա մի երևույթ, ըստ որի՝ մի կողմից դասական տնտեսագիտությունը գործում է, մյուս պարագայում ոչ մի իշխանության օրոք կարծես թե... տեսեք կուրսը բարձրանում է, բենզինը միանգամից թանկանում է, ասում են ինչու՝ պատասխանում են դասական տնտեսագիտություն է, քանի որ կուրսը բարձրացել է դոլարը թանկ են առնում, պետք է թանկացնեն: Կուրսը իջնում է, դոլարն էժանանում է, բենզինի գինը նույնիսկ թանկանում է, ասում ենք բա ու՞ր մնաց այդ դասական տնտեսագիտությունը, ոչ միայն բենզինի, շատ այլ ապրանքատեսակների ևս, նախագահը պատասխանեց:

 

«Շատ ճիշտ եք ասում, մենք բոլորս էլ օգտվում ենք, տեսնում ենք: Ձեր դիտարկումը շատ տեղին է, որովհետև իրականում այդ ... Հիմա արտահանողները տուժում են նրանից, որ մեզ մոտ դրամն արժևորվել է, ներմուծողներն ընդհակառակը շահում են և դրանից ելնելով քանի որ մեր լայն սպառման ապրանքի տեսականու մեջ ավելի շատ ներկրվող է, պետք է գները իջնեին: Այստեղ երկու խնդիր կա՝ կամ մրցակցային համապատասխան պայմանները չեն ապահովվում, այսինքն հակամրցակցային պայմանավորվածություններ կան, ուղղակի այդպես են անում, այդտեղ համապատասխան հանձնաժողովն անելիք ունի և համոզված եմ, որ իր հիմնական պարտականությունը կկատարի: Երկրորդը՝ մենք նորից մտավախություններով ենք առաջնորդվում, եկեք այսպես անենք, որովհետև վաղը իրավիճակը կարող է փոխվել և նորից գները բարձրանան, արտարժույթի կուրսը... ոչ թե դրամն արժևորվի, այլ ընդհակառակը արժեզրկվի: Այս վիճակում այս պահին, եթե ինձ համար դրա բացատրությունը կա, հասկանալի է, այլ իրավիճակներում ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ, որ մենք խնդիր ունենք, որ մեր գործարարներին ընդհանրապես և պետական մարմիններին, ովքեր պատասխանատու են այդ շուկայական կարգավորման համար: Այդ հարցը լուծելու համար մենք անելիք ունենք, լրացուցիչ միջոցներ պետք է կիրառվի, կամ տնտեսվարողներն ուղղակի լրացուցիչ հարկման պետք է ենթարկել նման դեպքում, կամ ուղղակի պետք է ցույց տալ իրենց պետական ուժը, նկատի ունեմ՝ մրցակցային հանձնաժողովի գործառույթները կիրառել իրենց նկատմամբ»,- եզրափակեց նախագահը:

Այս թեմայով
am