Ալիևը գործում է Թուրքիայի շահերից ելնելով, Ռուսաստանը նրան չպետք է վստահի. քաղաքագետ

Regnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանը պետք է զգուշանա Անդրկովկասի հանրապետությունների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու Իլհամ Ալիևի նախաձեռնությունից, քանի որ Ադրբեջանի ղեկավարը հետևում է Թուրքիայի քաղաքականությանը: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Ռուսաստանը չպետք է վստահի Ալիևին, քանի որ նա գործում է թուրքական շահերից ելնելով։ Իսկ Ալիևի առաջարկը կարող է մի տեսակ խաղ լինել, որը ձեռնտու կլինի միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Ուստի Ռուսաստանը պետք է զգուշանա այդ գաղափարից, և նրան այդ հանդիպումը պետք չէ։ Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններին, տարածաշրջանում մեծ հակամարտության սպառնալիք չկա։ Ուստի Ալիևը, հավանաբար, փորձում է Ռուսաստանի ուշադրությունը շեղել այն գլոբալ խնդիրներից, որոնց այժմ նա բախվում է և շեղել նրան ինչ որ պատրանքների վրա։ Ուստի Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Իլհամ Ալիևը առաջարկ է արել Թբիլիսիում բանակցություններ վարել Անդրկովկասյան երեք պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև։

Այս թեմայով
am