Ապագա գլխավոր դատախազը գործուղվել է մայր բուհ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապագա գլխավոր դատախազ, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը երեկ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ փոխարինելով վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որն ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին եւ, իր հայտարարությամբ՝ տեղափոխվեց բիզնես ոլորտ։ Վարդապետյանի հարցով որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե ինչու է նա ապագա դատախազացուին գործուղում մայր բուհ, դժվար է ասել։

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվեց անցած տարեվերջին, նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Հիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ Փաշինյանը խոսում էր բուհերի ապաքաղաքականացման եւ ապակուսակցականացման մասին»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am