Արտոնյալ ու անձեռնմխելի՞. իշխանությունները կրկին «փրկում» են նորահայտ օլիգարխին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:

 

Այս պատմության կիզակետում կրկին հայտնվել է նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Գոլդըն Փելաս հյուրանոցը գնելուց հետո նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։ Այդ վաճառքի մութ պատմությունը, որի պատճառով գժտվեցին անգամ դատախազությունը և հակակոռուպցիոն կոմիտեն, ջրվեց։

 

Իսկ այժմ ամենաուշագրավը` ՄՊՀ կողմնակի դիտորդի դերում գտնվելու արդյունքում Նալբանդյանը փորձում է ձեռք բերել սնանկացող մի շարք ընկերություններ։ Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունն սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն` պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն։ ՏՄՊՊՀ-ն, թեև ուսումնասիրություններ էր սկսել, սակայն դրանց արդյունքը, մեղմ ասած, չի երևում։ Մեկ ընկերություն առանց որևէ խոչընդոտի դեմպինգի է դիմում` ըստ էության շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խաղացողներին։ Ուշագրավն այստեղ այն է, որ մամուլը գրել էր նան, որ Նալբանդյանին է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Այսինքն, ՄՊՀ-ն հավասարության նշան է դրել բոլոր թռչնաֆաբրիկաների միջև, չնայած պարզ է, որ վերջիններիս հակամրցակցային վարքագիծը թելադրվել և նույնիսկ պարտադրվել է հենց Շիրակ թռչնաֆաբրիկայի կողմից, մինչ ՄՊՀ-ն կողմնակի դիտորդի դերում էր։ Հավասարության նշան դնելը, անշուշտ, ոչ թե պատիժ է, այլ Նալբանդյանին ջրից չոր հանելու ևս մեկ փորձ։

 

Հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ այսպես ասած սեփական օլիգարխներ աճեցնելու և մոնոպոլիստներ ստեղծելու մեջ, իսկ այսօր, կարծես թե, այդ նույն գործելաոճը որդեգրել է նաև ինքը՝ Փաշինյանը: Ամեն դեպքում, տարակուսելի է, որ երեք տարի շարունակ չվաճառվող հյուրանոցը վերջապես գնորդ է գտնում, այն էլ՝ 5 միլիարդ դրամով և դրանից անմիջապես հետո հյուրանոցը գնած անձին պատկանող թռչնաֆաբրիկան որոշակի դեմպինգային վարք է սկսում դրսևորել ձվի շուկայում և պլստում է ընդամենը 3 միլիոն դրամի չափով տուգանք մուծելով։

 

Նյութի աղբյուրը՝ lurer.com

Այս թեմայով
am