Լավրովը Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։

«Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- ասել է Զախարովան։

«Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան:

Այս թեմայով
am