Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը հայհոյել է տնօրենին, հարված ստացել, բանը հասել է Նիկոլ Փաշինյանին

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում կրքերը գնալով ավելի են թեժանում։

Oragir.news-ը գրել էր, որ «Կոտայք» ՋՕ-ի ղեկավար է ընտրվել Կամարիսի նախկին գյուղապետ Գոռ Հակոբյանը, սակայն Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, մեզ հասած տեղեկություններով, օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը։ Մեզ ասել էին, որ նա տնօրենի աշխատասենյակից դուրս չի գալիս, մինչդեռ որևէ իրավունք չունի այնտեղ գտնվելու, իսկ ընտրված տնօրեն Գոռ Հակոբյանն էլ չի կարողանում իր լիազորություններն իրականացնել։

Օրերս նոր աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել «Կոտայք» ՋՕ-ում։ Ընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցում է, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը մինչ այժմ ընկերության կնիքը չի փոխանցում ընտրված տնօրենին, ստիպված նոր կնիք են պատրաստել։ Բացի այդ, Գոռ Հակոբյանին Կոտայքի մարզպետը վերջերս ներկայացրել է աշխատակազմին, իսկ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը բոլորի ներկայությամբ հայհոյել է նրան։ Գոռ Հակոբյանն էլ վրդովվել ու տվել է Ռոմանոս Պետրոսյանի եղբոր մռութին, աղմուկ-աղաղակ է սկսվել։

Դեպքին խառնվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնել Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանն էլ ասել է, թե իր մոտ կկանչի։ Մենք կապվեցինք Գոռ Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ նման աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որ իրեն հայհոյել են, ինքն էլ հարվածել է․

« Ես ոչ մեկի հետ վիճաբանություն չեմ ունեցել, չէ, նման հարց չկա»,- պատասխանեց Հակոբյանը։ Հարցրինք՝ իսկ ի՞նչ է եղել, Հակոբյանը պատասխանեց, որ Ոստիկանությունում է, չի կարող խոսել, դուրս գա, հետո կխոսի։ Մենք հետագայում ևս փորձեցինք կապվել Գոռ Հակոբյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

ORAGIR.NEWS 

Այս թեմայով
am