Ծիծեռնակաբերդի խճուղում վերակառուցվում է փլուզված հատվածը. քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը:
Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ:
Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ: