Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ ակտիվորեն քննարկել գերիների փոխանակման հարցը. Ավստրիայի կանցլեռ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել է պարենային անվտանգության և գազի մատակարարման հարցերը։

Ռուսաստանի նախագահը Նեհամերին ասել է, որ մատակարարումների դժվարությունների համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելու փորձերն անհիմն են։ 

Կրեմլի ղեկավարի խոսքով` այդ խնդիրներն առաջացել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով։

Պուտինն ընդգծել է, որ Կիևը սաբոտաժի է ենթարկում Ռուսաստանի հետ բանակցությունները։ Բացի այդ, ՌԴ առաջնորդը վերահաստատել է Ռուսաստանի հանձնառությունը՝ դեպի Ավստրիա գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման առնչությամբ։

Նեհամերը բանակցություններից հետո ասել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ ակտիվորեն քննարկել գերիների փոխանակման հարցը։

Ավստրիայի կանցլերը նաև հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ «Գազպրոմը» կզրկվի ավստրիական Հայդախում գազի պահեստարանից, եթե ռուսական ընկերությունն այն չլիցքավորի:

Այս թեմայով
am