Եթե մենք կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու. Արման Նավասարդյան

Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Սիրված դերասան, Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային  թատրոնի տնօրեն Արման Նավասարդյաննանհնազանդությունների առաջին օրերից ընդդիմադիրների շարքերում էր:

Խոսելով ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ բիրտ ուժի և զանգածային ձերբակալությունների մասին, դերասանը նշեց.

«Մենք հայրենիքի կեսն ենք կորցրել, այս ձերբակալություններն ի՞նչ են, այնքան բան ենք կորցրել, սա էլ չլինե՞ր, դեռ ավելի վատ կարող է լինել: Այդքան զոհ, այդքան կորուստներ, և դեռ ուրիշ բաներից են խոսում: Ես նոր եմ վերադարձել Արցախից, մենք այնտեղ ներկայացումների էինք, գրեթե մեկ շաբաթ մնացինք: Այնտեղ ամեն ինչ երևում է՝ ինչն ինչոց է»

Դերասանի խոսքով՝ մեր խնդիրն այն է, որ չենք կարողանում սիրել մեր երկիրը,

«Մեծից` մանուկ, անդադար ինչ-որ պատճառներ ենք փնտրում միմյանց մեղադրելու: Փաստը մնում է փաստ, որ Արցախն այսօր մեծ հարցականի տակ է, ոմանց համար էլ հարցն արդեն վաղուց լուծված է: Բայց սա աթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, որ եթե կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու: Այն մարդիկ, ովքեր անհոգի են, իհարկե, ամեն տեղ էլ կկարողանան ապրել՝ առանց խղճի խայթի: Բայց ում սիրտը բաբախել է այս երկրի համար, շատ ծանր են տանում ու չեն կարողանալու հանգիստ ապրել: 

Լավ, մենք վաղը մեր երեխաներին ի՞նչ ենք ասելու: Չէ՞ որ ամեն սերունդ ինքն է պատասխանատու այն ժամանակաշրջանի համար, որում ապրում է: Հավասարումներ են չէ՞ լինում` մի քանի անհայտով, լիքը թվեր, տառեր, վերջում հավասար է զրոյի, հիմա այդ հավասարումն է. վերջում հավասարի նշան ենք դրել, ստացվել է զրո, ես ուրիշ բան չեմ կարող ասել»:

 

Այս թեմայով
am