Խնդրելով և մուրալով խաղաղություն՝ կստանանք երաշխավորված պատերազմ. Արման Աբովյան

Այսօր`մայիսի 27-ին մամուլի ասուլիս ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը, ով ներկայացրեց աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դրսևորումը հատկապես մեր տարածաշրջանում։ Նա նշեց, որ 44 օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը և Արցախը ենթարկվեցին թուրք-ադրբեջանական տեռորի, մեր տարածաշրջանում ևս իրավիճակը փոփոխվել է ոչ ի օգուտ Հայաստանի։

Իրավիճակը նա բաժանեց 3 մասերի, որոնցից առաջինը համարեց թուրք-ադրբեջանական ուժերի լեգիտիմացման փորձերը Արցախի տարածքի 75%-ի օկուպացման նկատմամբ։
Երկրորդ կետը Արցախյան հակամարտության հարցի դուրս մղումն է միջազգային ասպարեզից։

Երրորդ կետն էլ դա Թուրքիայի աննախադեպ ուժեղացնում է, որն ամեն կերպ ձգտում է մոդերատորի դերի կատարել տարածաշրջանում՝ դուրս մղելով Ռուսաստանին։ Աբովյանը անդրադարձավ Թուրքիայի այն հայտատարությանը, որ ամեն կերպ պետք է ունենա Ադրբեջանի հետ ցամաքային կապ, իսկ դա հնարավոր է միայն

ՀՀ տարածքի միջոցով։ 
Թուրքիան տարածաշրջում աշխատում է բազմավեկտոր և իր դիրքն ամրապնդելու ուղղություններով։ 

«Ադրբեջանը հավակնություն է ներկայացնում  Հայաստանի այն տարածքների ու մարզերի շուրջ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, մասնավորապես Տավուշի,Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի նատմամբ։  «Խաղաղ դարաշրջանի» անվան տակ մենք ուզում ենք պարարտանյութ դառնալ Թուրքիայի շահերի համար, որը մտածում է միայն իր տարածքների ընդլայնման մասին։

Եթե ուզում ենք խաղաղություն պիտի ունենանք ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, պիտի պաշտպանենք ազգային շահը։

Պետք է հիշել, որ  խնդրելով և մուրալով խաղաղություն մենք կունենաք երաշխավորված պատերազմ, արհավիրք, գաղթ»,-ամփոփեց Աբովյանը։

Աննա Հարությունյան

meganews.am

Այս թեմայով
am