Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն. Ջորջ Տաբակյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ջորջ Տավակյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրին, ըստ որի Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

 

«Արբանյակի մասին.....

 

ԱՄԷում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում ..) և քիչ թէ շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:

 

2004թ երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:

 

Հայկական արբանյակի (եթէ կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65մ է ինչը փաստացի 2մ է։

 

Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։

 

Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը) : Իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ

 

Սահմանի հետախուզության համար 2մը ոչ մի բան չի տալու նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։

 

Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ երբ առաջին նկարները հասանելի լինեն:

 

ՀԳ Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5մ նկարների միջև:

Այս թեմայով
am