Բաքուն եւ ԵՄ-ն ինտենսիվ բանակցություններ են վարում նոր համաձայնագրի շուրջ

Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նոր համաձայնագրի ստորագրման շուրջ։

Այս հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Լեհաստանի Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը:

«Մենք վստահ ենք, որ նոր համաձայնագիրը թույլ կտա Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության նոր փուլ դուրս գալ։

Լեհաստանը, որպես ԵՄ ակտիվ արտաքին քաղաքական մասնակից երկիր, կնպաստի այդ բանակցությունների ավարտին»,- ասել է նա։

Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմը նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում:

«Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում խաղաղության եւ անվտանգության հաստատման համար։ Ադրբեջանական կողմը հանդես է եկել խաղաղության առաջարկով։ Բրյուսելի հանդիպմանը կարեւոր հարցերի շուրջ համաձայնության հասնելը, դելիմիտացիոն հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը բրյուսելյան հանդիպման հաջողության դրսեւորում է: Ադրբեջանը շարունակելու է ջանքերը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման եւ կարգավորման ուղղությամբ» ։

Այս թեմայով
am