Կրթադաստիարակչական ցուցահանդես Էդուարդ Իսաբեկյանի պատկերասրահում նպատակն է՝ երեխաներին ավելի մոտ դարձնել հայտնի նկարիչներին

Էդուարդ Իսաբեկյանի պատկերասրահումնոր ցուցահանդես է՝ «Իսաբեկյանն իմաչքերով»: Խորագիրը կրող ցուցահանդեսըտեղի է ունենում առաջին անգամ հատուկայն երեխաների համար, որոնք իսաբեկյանյան շնչով նկարել են հայտնի նկարչի նկարներից կամ փորձել վրձնի օգնությամբ ստանալ նմանօրինակ պատկերներ: 

Ցուցահանդեսի կազմակերպչի՝ Լիանա Մկրտչյանի խոսքով՝ այն կրթադաստիարակչական բնույթ է կրում,նպատակն է՝ երեխաներին ավելի մոտ դարձնել հայտնի նկարիչներին՝ սեր սերմանելով արվեստի ու նման բազմաչարչար նկարների հանդեպ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ երեխաները հասկանան նկարի բովանդակային իմաստն ու պատկերացում կազմեն ստացման պրոցեսից: 

Երեխաներն ու ծնողները մեծ ոգևորությամբ էին սպասում այս օրվան, այն նույն ոգևորությամբ, ինչով, որ առաջին անգամ ոտք էին դրել Էդուարդ Իսաբեկյանի տուն-թանգարան: Ցուցահանդեսի միտքը հղացել էր հենց այդ ժամանակ, երբ ամսիներ առաջ Լիանան իր սաների հետ այցելել էր վերոնշյալ թանգարանն ու բաց դաս արել: Բաց դասին երեխաները նկարել էին նկարչի նկարներից և, երբ տեսել էին դրանց բնօրինակներ, այնքան էին ոգևորվել, որ Լիանան որոշեց նրանց կրկին անգամ ուրախացնել, սակայն այս անգամ սեփական ցուցհանդեսի միջոցով: Սպասելիքները շատ էին ու արդարացված, պատճառը՝ երեխաների սերն էր իրենց գործի հանդեպ:

Կազմակերպչի խոսքով՝ նմանօրինակ ցուցահանդես կլինի նաև աշնանը: Հույս ունի, որ սա շարունակական բնույթ կկրի և կվարակի իր ստեղծագործական շնչով մյուս մշակութային կառույցներին ևս:

 

Նատալի Մկրտչյան

Այս թեմայով
am