«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում:

Վերջինիս ազատումը տարբեր հարցերի եւ ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը:

 

Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե աշխատանքից դուրս գալու պատճառն այն է, որ նա եւս կարողանա մեկնել բոլոր այն երկրները, որտեղ իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, պաշտոնապես գործուղվում է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց անձամբ զրուցել Գոհար Աբաջյանի հետ, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հաղորդագրություններին, ո՛չ էլ հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am