««Հերոսի մոր» կերպարը ցանկանում են արժեզրկել». Սոֆյա Հովսեփյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Հա, բայց էսքա՞ն ողբերգական, ինչո՞ւ եք ձեր ձեռքով գրում ձեր մահախոսականը։

Ավետիք Չալաբյանին գողացել են. իբր ձայնագրությունում գումար է առաջարկել։

Ցավալին այն է, որ նույն ձայնագրության մեջ, չգիտեմ՝ ինչպե՞ս, հնչում է նաև Կարին Տոնոյանի անունը։ Սա վերջնականապես պատվելի սիմվոլի ոչնչացման քայլեր են՝ «Հերոսի մոր» կերպարը ցանկանում են արժեզրկել և դաշտում թողնել իրենց տան անառակների կերպարները։

Օրեր շարունակ հրահրում ու անպատվում էին զոհված տղաների մայրերին, այսօր էլ հասկանալի է, որ պետք է փորձեն արժեզրկել։

Հեռու մնացե՛ք...

Հա՛, հասկանալի է, որ երկու վախը մեկ մահ է, բայց խռխռալ պետք չէ, կարաք հանգիստ գնաք»:

Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան

Այս թեմայով
am