Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելով թերևս ուզում է բոլորին հիշեցնել, որ պետք չէ հեռանալ քրիստոնեական արժեհամակարգից

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագծի հիմքում հենց ներքին համերաշխության մթնոլորտի վերականգման խորհուրդն է դրված: Գագիկ Ծառուկյանն առաջարկում և հորդորում է մի կողմ թողնել թշնամանքն ու ատելությունը, և համախմբվել հենց ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարի շուրջ: Հատկապես մեր երկրին պատուհասած վերջին փորձություններից հետո սերն ու փոխադարձ հանդուրժողականությունը հիրավի այլևս կենսական անհրաժեշտություն են դարձել: Եթե մենք բոլորս լցվենք միմյանց հանդեպ սիրով, հավատով և հանդուրժողականությամբ, ապա հնարավոր կլինի հաղթահարել ցանկացած՝ անգամ անհնարին թվացող հակամարտություն, լուծել ցանկացած խնդիր:
Ինչո՞ւ հենց Հիսուս Քրիստոսի արձանը: Որովհետև մենք հայերս քրիստոնեաներ ենք, Հիսուս Քրիստոսն անառարկելի հեղինակություն է բոլորիս համար` իշխանություն, թե ընդդիմություն, արևմտամետ, թե ռուսամետ, լիբերալ, թե ազգայնական, ռեֆորմիստ, թե պահպանողական, հայաստանցի, թե սփյուռքահայ:
Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելով թերևս ուզում է բոլորին հիշեցնել, որ պետք չէ հեռանալ քրիստոնեական արժեհամակարգից, որի հիմքում սերն է և ոչ թե ատելությունը, առաքինությունն է, և ոչ թե դիմացինին ոչնչացնելու վճռականությունը:

Այս թեմայով
am