Արտակարգ դեպք․ 12-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել․ ինչ է հայտնել ծնողը

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը դպրոցից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ Մեզ հայտնի դարձավ, որ 12-ամյա աղջիկը  դասերից հետո վերադառնալով տուն գյուղատնտեսական թույն է խմել, փորձելով այդ կերպ կյանքին վերջ տալ։ Կատարվածի մասին տեղեկացել են դասընկերները, ովքեր և ենթադրել են, որ դպրոցում կատարված խնդրիկ պատճառով է աղջիկը փորձել ինքնասպան լինել։

Երեխային անմիջապես տեղափոխել են Մուրացան հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա աղջկա կյանքը։ Ի դեպ հիվանդանոցի մեր աղբյուրների փոխանցմամբ անգամ այդ պահին դպրոցահասակ երեխան բժիշկներին խնդրել է իր կյանքը չփրկել։

Դիտակի համայնքապետ  Սուրեն Սրապոյանը Irakanum.am-ին հայտնեց, որ ամեն ինչից տեղյակ է, բայց տեղեկությունները տարբեր են։ «Ամեն ինչից էլ տեղյակ եմ, դասղեկը իրիկունը զանգել է տնեցիներին, մայրն ասել է, ամեն ինչ նորմալ է, էդ ո՞վ է շուխուռ գցել, որ իմ աղջիկը թույն է խմել, իմ աղջիկը ցոգոլ է կերել՝ թունավորվել է»,- ասաց գյուղապետը։ Սրապոյանը ամեն դեպքում այս պահին հիմք է ընդունում ծնողի ասածը։

Այս թեմայով
am