Ներհայաստանյան և ներհայկական համերաշխություն․ Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի հիմքը

Ինչպես արդեն հայտնի է՝  ամփոփվել է  Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի համար մրցույթը՝ մրցութային հանձնաժողովը ընտրել է 12 առաջարկից ամենից շատ ձայներ հավաքած նախագիծը։ Ըստ այդմ՝ հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանի առաջարկը։ Նշենք, որ 12 առաջարկների մեջ այն 8-րդ համարն էր, որին սմս քվեարկությունների արդյունքներով ամենից շատ էին քվեարկել քաղաքացիները։

Մինչ արդյունքների վերջնական ամփոփումը Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մեկ անգամ ևս ընգծել էր, որ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում, դրված է  ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ «Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը։

Սա կարևոր հանգամանքներից մեկն է, թե ինչու հատկապես հիմա խիստ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ Հիսուս- Քրիստոսի արձանը։ Բացի այդ, ինչպես Գագիկ Ծառուկյանն այնպես է, Քրիստոսի մոնումենտալ արձանի հանձնաժողովի անդամները անցնող ամիսների ընթացքում մանրամասն ու բազմաբովանդակ ներկայացրել են հիմնավորումներն ու փաստարկները, ընդգծելով արձանի կարևորությունը մեր երկրի համար։ Դրանց թվում կարելի է առանձնացնել տնտեսության զարգացումը, զբոսաշրջիկների թվի ավելացումը։

Բայց ամենակարևորը՝ Հայաստանում առկա խիստ բևեռացված իրավիճակը, ատելության մթնոլորտը, որը գեներացվել է հասարակության շրջանում, սևերի ու սպիտակների բաժանումից, մինչև թշնամանքի սերմանում, կարճ ասած պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել ազգաբնակության մեջ, որն անկասկած հղի է վտանգավոր տարրերով և իսկապես հանրության համար ծայրահեղ անհրաժեշտ է այս աստվածահաճո գաղափարի իրականացումը, ներհայաստանյան լարվածությունը թոթափելու և համերաշխության գաղափարը սերմանելու տեսանկյունից։

«Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը։

Նորովի ճանաչման ամուր հիմքը դրված է, հաջողությունը անկասկած լինելու է, հատկապես, որ Քրիստոսի արձանի կառուցման հիմքում համերաշխության գաղափարն է։

Այս թեմայով
am